Նոր մш նրшմա սներ. Ադրբեջшնին կտր шմա դրվ ի ճանա պшրհ Նախիջևանին կա պվելու հш մшր

ArmDaily.am-ի տեղեկություններով այսօր Փաշինայն-Պուտին-Ալիև հանդիպումներից հետո կհայտարարվի ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։

Մեզ հասած տեղեկություններով Ադրբեջանին հնարավորություն կտրվի կապվել Նախիջևանին, իսկ ճանապարհի վերահսկողությունը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից։ «Միջանցք չի տրվելու, այդ միջանցք ասվածը, որից հայ ժողովուրդն այդպես վախենում է՝ չի լինելու։ Տրվելու է ճանապարհ, որը գտնվելու է ռուսական զորքերի վերահսկողության ներքո»,-ասաց մեր աղբյուրը։ Վերջինս նշեց նաև, որ այսօրվա հանդիպման օրակարգում և իր տեղեկություններով նաև հետագայում քննարկման չի դրվելու տխրահռչակ Տավուշի այսպես կոչված ադրբեջանական անկլավների հարցը։ Վերջինս նշեց, որ սա ընդամենը տեղեկատվական շեղող հանգամանք է եղել։ Ինչ վերաբերում է Կապանի համայնքի Շիկահող և Ճակատեն բնակավայրերի մոտ ադրբեջանական անցակետերին, ապա դրանք մնալու են։

Մեզ հայտնեցին նաև, որ այսօր համաձայնություն պետք է ձեռք բերվի սահմանազատման ու սահմանագծման վերավերյալ եռակողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որով էլ կմեկնարկի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Հիշեցնենք, որ պարտադիր չէ միջանցք անվանել մի ճանապարհ, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին՝ Հայաստանի տարածքով։ Դա կարող ենք կոչել ճանապարհ կամ հատուկ գոտի և այլն, սակայն բովանդակությունը մնում է նույնը։ Եթե Հայաստանը չի վերահսկելու Ադրրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհն, այլ դրա վերահսկողությունը տրվելու է երրորդ երկրի՝ դա նշանակում է, որ այդ ճանապարհը միջանցք է որ կա։

Ընդ որում, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, ստացվում է, որ Հայաստանը բաժանվում է երկու մասի ու Հայաստանի սուվերենությանն այդ ճանապարհի տրամադրումը մեծ հարված է հասցնում։ Փաստացի կարող ենք ֆիքսել, որ մենք կկորցնենք մեր վերահսկողությունը պետական կենսունակություն ունեցող կարևորագույն հատվածի վրա։

Աղբյուրը https://arm-life.ru/2021/11/26/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b4%d1%88%d5%b6%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d1%88%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a4%d6%80/?fbclid=IwAR1Xiv24MDHhXiuQzMks6v3jYGHlIxtOO_7-31twxtMyzedx1g2CKvgYPnU

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *