Կшր ևոր․ ինչ է պ ետք իմ ա նալ՝ ն ախ քшն կս կս վի Վшգրի տш րին

Շատ քիչ ժամանակ է մնացել մինչ Նոր տարվա գալը։ Այն խոստանում է լինել շահութաբեր, բարենպաստ ու երջանիկ, սակայն կարևոր է հետևել որոշակի կանոնների։

Ինչպես նախապատրաստել տունը

Որպեսզի դրամապանակը դատարկ չլինի, իսկ հոգում տիրի անդորր, տանը կապիտալ մաքրություն արեք։ Հատկապես կարևոր է ազատել տունը՝

  • կոտրած իրերից և ճաքած սպասքեղենից
  • անպետք կտրոններից, պայմանագրերից
  • ժամկետանց մթերքից ու դեղերից
  • հին թերթերից ու ամսագրերից

Ինչ հագուստով դիմավորել Վագրի տարին

Աստղաբանները վստահեցնում են, որ Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է պահել բաղձալի երազանք և շամպայնի բաժակի մեջ ոսկեգույն մետաղադրամ գցել․ այդ դեպքում կունենաք բարենպաստ տարի։ Բնականաբար, տարին պետք է դիմավորել համապատասխան գույներով։

Որպեսզի արժանանաք Վագրի աջակցությանը, պատրաստվեք, ընտրեք հետևյալ գույները․

  • դեղին
  • նարնջագույն
  • սև
  • ոսկեգույն
  • ավազի գույն
  • դարչնագույն

Ինչ գույն խորհուրդ չի տրվում հագնել Ամանորը դիմավորելիս

Վագրին դուր չեն գալիս արհեստական (նեոնային) երանգները։ Պետք չէ Նոր տարվա առաջին գիշերը կրել նաև մանուշակագույն հագուստ։

Ինչպիսի սեղան գցել

Սեղանի վրա գլխավորը՝ զարդարանքն է։ Ընտրեք սպիտակ սփռոց ու անձեռոցիկներ, ցանկալի է ոսկեգույն դետալներով։ Անպայման դրեք սեղանին նարինջ, մանդարին, արքայանարինջ։ Մի մոռացեք, որ Վագրը վայրի կենդանի է, այնպես որ մսային ուտեստները ևս ավելորդ չեն լինի։

Մի անտեսեք նաև կանաչ աղցանները։ Սեղանը գեղեցիկ տեսք կունենա, եթե զարդարեք այն փոքր ճյուղերով։

Որտեղ դիմավորել Նոր տարին

Իհարկե, լավագույն տարբերակը տանը դիմավորելն է։ Սակայն կարող եք նաև դիմավորել մտերիմների տանը։ Բայց կա կարևոր պայման․ խուսափեք աղմկոտ հավաքույթներից։

Աղբյուրըhttps://texekatu.ru/%d5%b6%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%9d-%d5%b6%d5%a1%d5%ad%d6%84%d5%a1%d5%b6-%d5%af%d5%bd%d5%af/?fbclid=IwAR25FeQcFJlDqh_PE7W_vBuaMkRCmAeBa6chbp8jsDPOv4dEmx_7OzU44xU

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *