«Զшնգեզուրի մ իջшն ցքի» վրш ար դեն պшյմ ան шգրե ր են կնքվ ում

Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւը կարծում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրականություն է դառնում»։ «Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը»,- ասել է Ալիևը Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովում։ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամներ են Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Բաքուն։

ՏՀԿ-ի գագաթնաժողովը կայացել է Կոստանդնուպոլսում Թյուրքական խորհրդի նիստից երկու շաբաթ անց։ Էրդողանը փորձում է համախմբել թյուրքական աշխարհի ներուժը, որպեսզի կանխի «ոչ տարածաշրջանային երկրների» ազդեցությունը և վերահսկողության տակ վերցնի հաղորդակցությունները։ Խոսքը ինչպես ճանապարհների, այնպես էլ էներգետիկ հաղորդակցությունների մասին է։ Մոսկվայի հովանու ներքո հայկական Սյունիքով պարտադրվող միջանցքը՝ Հայաստանի տարածքի բռնակցմամբ, այս ծրագրի միջանկյալ մասն է, ինչպես հայտարարել է Էրդողանը։

Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, իսկ օտար երկրների ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Աշխաբադում Էրդողանի հետ հանդիպմանը։ Խոսելով Իրանի, Բաքվի և Թուրքիայի միջև համագործակցության և հարաբերությունների մասին՝ Ռաիսին նշել է. «Մենք մշակույթի, կրոնի և գաղափարախոսության շատ ընդհանրություններ ունենք, մենք չպետք է թույլ տանք այդ հարաբերությունների խախտումները»։ «Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության միջոցով», ասել է Էրդողանը։ Իր հերթին, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ողջունել է Սոչիում եռակողմ հանդիպումը։ Նախարարները քննարկել են «3+3 ձևաչափով համագործակցության կարևորությունը»։

Թուրքիան փորձում է իր վերահսկողության տակ առնել Թուրքմենստանից էներգետիկ եւ տրանսպորտային հոսքերը։ Էրդողանը հանդիպել է Բերդիմուհամեդովի հետ և խոսել «էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին»։ Հունվարի 21-ին Բերդիմուհամեդովը հուշագիր է ստորագրել Ալիևի հետ համատեղ ածխաջրածնային հանքավայրի շահագործման վերաբերյալ, որը վիճաբանության առարկա է եղել վերջին 30 տարիների ընթացքում: Գործարքի մասին հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան շնորհավորել է երկու երկրներին՝ գործարքը բնութագրելով որպես «Թուրքիայի և մնացած Եվրոպայի էներգետիկ անվտանգության ուժեղացման միջոց»: Իր հերթին, Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազային պայմանագիրը վերականգնելու անհրաժեշտության մասին։

Աղբյուրը https://www.lragir.am/2021/11/28/684363/?fbclid=IwAR1hEAuE7yh4a4bpf1Rve_riu39UuFGk25Jzju1okfKwSPexEIy8B9PJ6oo

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *