Ադրբեջանը ցшն կան ում է տի րш նшլ Հայաստանի վեր ջին խ ոշոր հան քшվա յրին

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը տիրապետում է Հայաստանի խոշոր հանքերից Սոթքի ոսկու հանքավայրին, վերջերս դարձավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր։ «Գեոպրոմայնինգ» ընկերության հետևում կանգնած է ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոն, որը վերջերս դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի բաժնետեր, հետո այդ բաժնետոմսերի մի մասը՝ 25 տոկոսը, կասկածելի գործարքի արդունքում «նվիրեց» Հայաստանի կառավարությանը։ Իսկ ո՞վ է Տրոցենկոն։

Նա 2012 թվականից հանդիսանում է  «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի խորհրդականը։ Հատկանշական է, որ բոլորովին վերջերս՝  2020թ. սեպտեմբերի 5-ին, Սեչինը պարգևատրվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Այս իմաստով առնվազն կասկածելի է, թե ինչու պետք է Տրոցենկոյի՝  Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերին տիրանալու, հետո դրա 25 տոկոսը Հայաստանի կառավարությանը նվիրաբերելու գործարքից մեկ տարի առաջ Ալիևը շահեր Տրոցենկոյի ղեկավար և գործընկեր Սեչինի սիրտը։ 

Մենք տեղեկացանք, որ վերջերս «Գեոպրոմայնինգը» Իռլանդիայում թողարկել է 300 միլիոն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր, որոնք ապահովված են Հայաստանում գտնվող ակտիվներով։ Անհասկանալի է, թե ովքեր են ձեռք բերել այդ պարտատոմսերը և արդյոք այդ գումարը մտե՞լ է Հայաստան, թե՞ ոչ։ Ի դեպ, հենց այդ պարտատոմսերի թողարկման ազդագրում նշվում է, որ Սոթքի հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Մինչդեռ այս իշխանությունները համարում են, թե Սոթքի հանքը կամ գանե դրա մի մասը ՀՀ տարածքում չէ։ Այս պահին այն մասամբ վերահսկվում է ադրբեջանցիների կողմից։ Նկատենք, որ ազդագրի թողարկմանը նպաստել է ՌԴ-ում քաղաքական հետաքրքրություն ունեցող ՎՏԲ բանկը, որի բաժնետեր է հանդիսանում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը։ Այսինքն՝ թելերը դարձյալ տանում են դեպի Ադրբեջան, որը քաղաքական ու տնտեսական նուրբ գործարքների արդյունքում կամաց-կամաց փորձում է տեր դառնալ Հայաստանի ազգային հարստությանը՝ ընդերքին։

Մենք տեղեկացանք, որ հիմա էլ կարծես թե հերթական գործարքն է նախապատրաստվում, այս անգամ՝  Թեղուտի հանքավայի հետ կապված։ Հիշեցնենք՝ Թեղուտի հանքավայրը բռնագանձվել է հայաստանյան «Վալլեքս» ընկերությունների խմբից ռուս-ադրբեջանական կապիտալով ՎՏԲ բանկի կողմից 308 մլն դոլար պարտքի դիմաց։ Եվ հիմա, ՎՏԲ բանկի ակտիվ մասնակցությունը «Գեոպրոմայնինգի» պարտքի թողարկմանը, ՎՏԲ բանկի և Ադրբեջանի կապը, ինչպես նաև նախորդած իրադարձությունները թույլ են տալիս հանգելու այն համոզմանը, որ պատրաստվում է Հայաստանի վերջին մեծ հանքի հանձնումը ադրբեջանական կառավարմանը։ Բացառված չէ, որ շուտով հայտարարվի նաև այդ գործարքի փակման, այսինքն` ավարտին հասցնելու մասին, հատկապես որ մամուլում դեռ նախորդ տարի էր գրվել, որ ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրը պատրաստվում էր նվիրել Հայաստանի կառավարությանը, սակայն արդյունքում այլ հանքի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը հանձնվեցին ՀՀ կառավարությանը։

Աղբյուրը https://www.armday.am/post/196425?fbclid=IwAR0h0e8iL-4IcziMDRp9TsJ2K-3MgcrFELUGshTpmcR4dDQ3Mbo6ZiMx1PI

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *