«Եթե կռ իվ ն шնխ nւսш փելի է, հшր վшծ ել պետք է առ шջինը»․ Վլադիմիր Պnւտինի` աֆ nրիզմ դ шր ձшծ 10 ա րտшհшյտ nւթյnւնները

Ուղիղ 20 տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հաղթեց նախագահական ընտրություններում: Վերջինս իր կառավարման 20 տարիների ընթացքում հիշվել է իր հստակ բնորոշումներով, կատակներով ու արտահայտություններով: zNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում նրա 10 ամենահայտնի արտահայտությունները:

1. Քաղաքական գործիչը պետք է նվազագույնը գլուխ ունենա Այսկերպ է նախագահը պատասխանել Հիլարի Քլինթոնին, ով հայտարարել է, որ Պուտինն անհոգի է: «Կարծում եմ, որ պետական գործիչը նվազագույնը գլուխ պետք է ունենա և միջպետական հարաբերություններ կառուցելու ժամանակ պետք է ղեկավարվի ոչ թե էմոցիաներով, այլ իր երկրի հիմնարար շահերով»: 2. Ավանակի ականջներ 2005 թ մայիս ամսին «Կոմսոմոլսկայա պրավդայի» անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Պիտալովի շրջանի հանդեպ Լատվիայի պահանջների մասին, Պուտինը հայտնել է, թե ինչ կստանա Լատվիան: «Մենք որևէ տարածքային պահանջների առումով բանակցություններ չենք վարում: Նրանք ոչ թե Պիտալովի շրջանը կստանան, այլ սատկած ավանակի ականջներ»:

3. «Չկա մեկն, ում հետ կարելի է խոսել» «Հանդիսանո՞ւմ եմ արդյոք պարզ ջրերի դեմոկրատ: Իհարկե, ես բացարձակ ու մաքուր դեմոկրատ եմ: Սակայն գիտեք, ողբերգությունն ինչումն է: Բանն այն է, որ ես միակ այդպիսինն եմ, աշխարհում ինձ նման այլևս չկա: Մահաթմա Գանդիի մահից հետո չկա մեկն, ում հետ կարելի է խոսել»: 4. Թլպատում 2000թ նոյեմբեր ամսին Ռուսաստան-ԵՄ մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը պատասխանել է լրագրողների այն մեկնաբանությանը, որ Ռուսաստանը ճնշում է Չեչնիայում խոսքի ազատությունը. «Եթե դուք պատրաստ եք դառնալ աշխարհի ամենածայրահեղական իսլամիստն ու պատրաստ եք թլպատում կատարել, հրավիրում եմ ձեզ Մոսկվա: Ես խորհուրդ կտամ վիրահատությունն այնպես կատարել, որպեսզի ձեզ մոտ այլևս ոչինչ չմեծանա»:

5. Օրենքի մասին «Բոլորը պետք է մեկընդմիշտ իրենք իրենց համար հասկանան. անհրաժեշտ է օրենքը կիրառել միշտ, այլ ոչ միայն այն ժամանակ, երբ բռնում են նրանց մի տեղից»: 6. ԽՍՀՄ մասին Խորհրդային միության փլուզումը եղել է դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը», իսկ 5 տարի անց հայտարարեց. «ով չի ցավում ԽՍՀՄ փլուզման համար, նա սիրտ չունի, իսկ ով ցանկանում է դրա վերականգնումը նախկինի տեսքով, նա գլուխ չունի»: 7. Հող ուտել Կրեմլում 2008 թ «մեծ» մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի՝ ռուբլու հնարավոր վերաանվանման մասին հարցին Պուտինը կոշտ պատասխան է տվել. «Ստում են բոլորը», իսկ երաշխիքներ տալու առաջարկին պատասխանել է, «Ի՞նչ եք ուզում: Որպեսզի ես ծաղկամանից հո՞ղ ուտեմ ու այրա՞մբ երդվեմ»:

8. ԱՄՆ մասին 2006 թ. խոսելով ԱՄՆ մասին` Պուտինը հիշել է ասացվածք.«Ընկեր գայլը գիտի՝ ում ուտի: Ուտում է ու ոչ ոքի չի լսում»: 9. Եթե Բեռլուսկոնին լիներ համասեռամոլ… «Բեռլուսկոնիին դատում են այն բանի համար, որ նա ապրում է կանանց հետ: Եթե նա լիներ համասեռամոլ, նրան մատով ձեռք չէին տա»: 10. Ալինա Կաբաևա Իր անձնական կյանքի ու օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի հետ սիրավեպի մասին բամբասանքներին Պուտինը պատասխանել է դեռևս 2008 թ. «Ես միշտ վատ եմ վերաբերվել նրանց, ովքեր իրենց փսլնքոտ քթով ու էրոտիկ ֆանտազիաներով խցկվում են օտարների կյանքի մեջ»:

Աղբյուրը https://insta-news.ru/3930.html?fbclid=IwAR1yy24QWWCOSDtkaoyT1SDvhWrPTWtDurEFG8U-1QMjX5vT7QF1lwTV4a8

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *