Նոր ման րшմшս ներ Երևանում «Հաղթանակ» զբ ոսшյ գու մոտ «Գլորիա» ֆш բրի կա յի տնօ րեն ի աղ ջկш սպ անու թյու նից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հետ, պարզել են սեպտեմբերի

28-ին Երևանում «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով Land Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած և ավտոմեքենայում գտնվող, Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Դիանա Դարբինյանին մահացու հրազենային վիրավորում պատճառելու, նրա ամուսնուն՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանին հրազենային վնասվածք պատճառելու և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Ինչպես տեղեկացել էինք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Արաբկիրի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Գասպարյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2 մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին քննչական մարմինը դիմում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններից մեկին, որպեսզի դատարանը որոշում կայացնի նշված հանցագործությունը կատարած ենթադրյալ կասկածյալ, Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Ավետիսյանի բնակության վայրում խուզարկություն կատարի: Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և արդեն Լ. Ավետիսյանի տանը խուզարկությամբ նկուղից հայտնաբերվել են «Ֆ 1» տիպի և «ՌԳԴ» տիպի 2 նռնակներ իր պայթուցիչներով: Մանրամասն սնզբնաղբյուրում։

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/artakarg/item/29419-2021-10-06-18-24-52.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *