Հայաստшնից ш րտա գшղթի պш տկ երը՝ 4 ղեկ шվ ար ների օր ոք․ թ վեր

Ապագա խ ոստացողները շարո ւնակում են խոսել անցյալից, և նորից շարունակում են մանիպուլացնել և ակնհայտ ստեր տարածել: Իշխա նական պատգա մավորներն այսօր ԱԺ նիստին մեկը մեկին հերթ չտալով որոշել էին խոսել նախկինում ար տագ աղթի մասին: Տրամաբանությունն ու բարոյականությունը հուշում են, որ գուցե փորձ ում են հա սկանալ, թե  թե ինչ ունենք այսօր, ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից, որտեղ իրենք ապա գա են խոստացել, որն է հետպատերազմական երկրի դատարկման պատճառը: Բայց դե նրանց դեպ քում վաղ ուց պետք չէ փնտրել տրամաբանություն, առ ավել ևս՝ բա րոյականութ յուն:  Նախկին ՀՀԿ-ական, ներկա ՔՊ-ական Գևորգ Պապոյանը խոսում է ար տագաղթի մասին և վիճ ակագ րություն ներակայցնում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժա մանակ ար տաղաթել է 285,300 քաղաքացի։

Թե ինչ նպատակ է հետապնդում պատգամավորը, դժվար է ասել, բայց մենք ցույց տանք իրական պատկերը, ներկայացնենք արտագաղթի թվերը՝ նախկին բոլոր ղեկավարների օրոք:  Այսպես ընդհանուր առմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ 1992-1997 թվականներին, երկիրը լքել է 586.800 մարդ։1992թ․    -228․6001993թ․    — 141․1001994թ․    — 127․8001995թ․    — 37․5001996թ․    — 20․5001997թ․    — 31․300Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-2007 թվականներին, Հայաստանը լքել է 129.300 մարդ։1998թ․       — 24.4001999թ․       — 7.20 — 57.5002001թ․        — 60.4002002թ․         — 2.7002003թ․         — 10.2002004թ․         + 2.1002005թ․         + 12.502006թ․         + 21.7002007թ․          — 3.200 Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008-2017թթ․, Հայաստանը լքել է 372,800 մարդ:2008թ․    — 23.1002009թ․    — 25.0002010թ․    — 46.702011թ․     — 43.8002012թ․     — 42.8002013թ․     — 31.200 2014թ․     — 41.7002015թ․     — 43.400 2016թ․      — 48.200 2017թ․       — 26․900

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է 2018 թվականից։ Սակայն արտագաղթի ահռելի տեմպեր են նկատվում։ Մասնավորաբար, 2018-ը դրական սպասումների տարի էր, քանի որ տրվել էին խոշոր ներդրումների ու ներգաղթի խոստումներ, և սպասողական վիճակ էր։ Այդուհանդերձ, միգրացիայի մնացորդը 2018-ին եղել է -18․286, 2019-ին՝ -15․400։ Եթե 2020 թվականին կապված կորոնավիրուսի սահմանափակումներով և պատերազմով, երկրից ելքը խիստ սահմանափակումներով էր, ապա 2021 թվականի արդյունքները դեռևս ամփոփված չեն, սակայն միայն հունվար-սեպտեմբերին արդեն երկրից գնացել-չէր եկել 103 հազար մարդ։

Ստացվում է, որ Փաշինյանի կառավարման միայն մեկ տարվա 9 ամսում ՀՀ-ն լքել է այնքան մարդ, որքան Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիներին: Ընդ որում, անկախ Հայաստանի պատմության մեջ առանձնանում են 2004-2006 թվականները, որոնց ժամանակ ունեցել ենք ներգաղթ։ Այսինքն, հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին է, որ մարդիկ ավելի շատ եկել են Հայաստան, քան գնացել: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գործազրկությունը սուր արտահայտված չէր։ Զարգանում էին բոլոր ճյուղերը, հատկապես՝ շինարարությունը, և մարդիկ, որոնք նախկինում գնում էին ՌԴ արտագնա աշխատանքի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին սկսեցին չգնալ և ընդհակառակը՝ հետ գալ հայրենիք։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վերցնելով իշխանությունը՝ հայտարարեց, թե կլինի լայնածավալ ներգաղթ, կլինեն խոշորածավալ ներդրումներ։ Բայց կառավարումն ամբողջությամբ տապալելուց հետո ստացվեց այնպես, որ քաղաքացիները արտագաղթի տեմպերով հասնում են Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, իսկ ներդրումների փոխարեն ունենք ներդրումների արտահոսք։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, փաստորեն, ոչ միայն մանիպուլացնում ու ստում են առանց ընդմիջման ու անվերջ, այլև անգամ վիճակագրական թվերն են ներկայացնում սխալ։ Գևորգ Պապոյանն ու իր մի քանի գործընկերներ ԱԺ ամբիոնից ստեցին ու ընկան վատ վիճակի մեջ, որովհետև իր հայտարարությունից հետո շատերը քրքրեցին վիճակագրությունն ու նորից թարմացրեցին մարդկանց հիշողությունը, թե իրականում որ ղեկավարի օրոք ինչ պատկեր ենք ունեցել և ինչ պատկեր ունենք հիմա։ 

Աղբյուրըhttps://armday.am/post/202135?fbclid=IwAR3xWsXOMaLBP2Iwp-KUo1FKOVxK0JvkTqE3wdGYNiZQtrFNV8idx9ObqVM

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *