Լш րվ шծ իր ավ իճшկ` 7-րդ Մասիվում. քшղ աքшցին երի և ո ստիկшն ների միջև բшխում տե ղի ունեց шվ. Լուսшնկար

Քիչ առաջ լարված իրավիճակ էր Նոր Նորքի 7-րդ զանգվածում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդում էին Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ավտոտնակ էին ծառայում բնակիչների համար։

Նշված վայրում մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկանության աշխատակիցներ էին հավաքված։ Հավաքվածները փորձում էին թույլ չտալ, որ քանդեն շինությունները։

MediaHub.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները քանդման աշխատանքները սկսվել են երեկոյան ժամը 8-ի սահմաններում։ «Ավտոտնակի տերը հնարավոր է թանկարժեք իրեր ունենար ներսում կամ եթե աշխատանքային ժամ լիներ, կփորձեր պատկան մարմիններին դիմել, որպեսզի չքանդեն։ Բացի դա էլ, փողոցը և շենքի բակը լուսավորված չէ ու այդ ժամին նման աշխատանք կատարելը վտանգավոր է քաղաքացիների ու հատկապես բակում խաղացող երեխաների համար», — ասաց նա։

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։ Հավաքվածների խոսքով ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի, ում պնդմամբ, իրեն ծեծի են ենթարկել։

Աղբյուրը https://armday.am/post/191230?fbclid=IwAR17JWpd3gYkyjdrsPDQ1k4mMgxXJF2hzf86ZPlcLtacxQHTLXRYOxubto4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *