Շ.Միշելը պ шտшս խш նել է թե ին չու է մի պ шհ մե նшկ թ ողել Ալիևին և Փաշինյանին

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի պահ մենակ է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ

Ալիևին՝ ուղիղ խոսելու համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում:Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ մի պահ մենակ է թողել երկրների

ղեկավարներին՝ Միշելը պատասխանեց. «Այո, դա ճիշտ է: Ես կարևորում եմ իմ կողմից օգնելը, աջակցելը, բայց նաև շատ կարևոր է, որ նրանք ուղիղ խոսեն»:ԵԽ նախագահը մեծապես կարևորեց երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապ ստեղծելը՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի հանդիպումները, ինչպիսին

կայացավ Բրյուսելում, ևս կարևոր են: «Ես համոզված եմ, որ ուղիղ կապը երկու ղեկավարների միջև շատ օգտակար է: Մեզ հաջողվել է դրական դեր խաղալ պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապը հնարավոր դարձնելու գործում՝ հնարավոր միջ ադեպերը կանխելու, հետագա բш-խnւմներից խnւu шփելու համար»,-նշել է Միշելը:աղբյուր՝ yerevan-times.com

Աղբյուրը https://kreativinfo.ru/2021/12/15/%D5%B7-%D5%B4%D5%AB%D5%B7%D5%A5%D5%AC%D5%A8/?fbclid=IwAR2Lk7mqOD_P35ZxvfJmD5yRK6ArxtLb-0lOpwMYthFiyuGLMLd3U7Yw8Gw

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.