Բալիկներիս լш վ նա յի ր, վիր ուսш յի ն շրջ шն է, դ պր ոց ից Լինան հա նկш րծ չբ шցակ այի, Հայկին տե ղш վո րի․ Զո հվ ելո ւց մի քա նի ժшմ ա ռшջ փո խգնդա պ ետ Բեժանյանը երկ шր խոս ել էր կն ոջ հե տ

-Արմենը երազում էր դերասան ու երգիչ դառնալ: Շատ լավ Սայաթ-Նովա էր երգում: Երգելուց բացի, այլ սիրած զբաղմունք էլ ուներ. տարված էր տեխնիկայով: Մեզ համար տասը տարեկանում քաղցր բամբակի ինքնաշեն սարք էր պատրաստել: Ուղղաթիռ էր սարքել, և այն մի քանի րոպե կարողանում էր սավառնել։ Ատրճանակ էր պատրաստել, որը կրակում էր,- այսպես սկսվեց մեր զրույցը Արմեն Բեժանյանի քրոջ՝ Նարինե Բեժանյանի հետ:

Սակայն բոլորի համար անսպասելի, դպրոցն ավարտելուց հետո Արմենը որոշում է զինվորական դառնալ: Շամլուղցի պատանին վճռել էր. իր առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է: Եվ ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտոհրաձգային բաժին: Ավարտելուց հետո՝ 2006 թ. ծառայության նշանակվեց զորամասերից մեկում: -Դասակի, ապա վաշտի, գումարտակի հրամանատար էր, իսկ վեցամսյա վերապատրաստությունից հետո՝ 2018 թվականին, ընդունվեց ակադեմիա, մի տարի սովորելուց հետո Արմենիս նշանակեցին հրամանատար,- պատմում է հայրը՝ Լենդրուշ Բեժանյանը: Փոխգնդապետ Բեժանյանը որտեղ էլ նշանակվել է ծառայության, գերազանց է կատարել առաջադրված ցանկացած խնդիր։ -Առաքինի մարդ ու հրամանատար,- ահա այսպես է փոխգնդապետին բնութագրում մարտական ընկերը՝ Գաբրիել Գաբրիելյանը:

Փոխգնդապետի կինը՝ Նորան, պատմում է, որ ամուսնանալու հաջորդ օրն իսկ մեկնել են Արցախ և այնտեղ հիմնել իրենց փոքր, բայց շատ երջանիկ ընտանիքը: Արցախ աշխարհում էլ ծնվել են հերոս զինվորականի երկու զավակները՝ Լինան ու Հայկը։ծ-Երբ տուն էր վերադառնում, մի կողմ էր թողնում սպայական խստությունն ու կարգապահությունը. տուն էր մտնում որպես սիրող ամուսին ու հիասքանչ հայր… Չնայած հոգնածությանը, խաղում էր երեխաների հետ մինչև ուշ գիշեր:Արմենը ուղնուծուծով զինվորական էր: Թեկուզ ծնունդով լոռեցի էր, բայց Արցախ աշխարհն իր համար մի ուրիշ արժեք էր… Ծառայության տասնչորս տարիների ընթացքում նա չխնայեց ոչինչ սիրելի Արցախի բարօրության համար,- ասում է կինը՝ Նորա Անտոնյանը: Հողն ու ջուրը պահելու նվիրումով ու անսահման հայրենասիրությամբ էլ Արմեն Բեժանյանը մասնակցեց նաև 44-օրյա պատերազմին։ Հենց առաջին օրվանից ստանձնեց Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը և սկսեց իր հերոսական պայքարը։ Մարտական ընկերները պատմում են, որ Արմենը մարտի դաշտում ամենուր էր, զարմանքով են վերհիշում, թե ինչպես էր փոխգնդապետին հաջողվում լինել և՛ թիկունքում, և՛ գումարտակում, և՛ հրետանու կողքին։

-Մեկ էլ կտեսնեիր՝ հայտնվեց ու մարտական խնդիր դրեց. դու էս կանես, դու էն արա, ու գնաց առաջ… էդ տեսակ հրամանատար էր,- պատմում է մարտական ընկերը՝ Էդվարդ Եղիազարյանը:ծ-Նա մտածում էր առաջին հերթին զինվորի մասին,- ընկերոջ խոսքն է շարունակում մյուս մարտական ընկերը՝ Հրաչ Հարությունյանը:ծ Հայրենիքի պաշտպանության համար փոխգնդապետ Բեժանյանը մի քանի անգամ վտանգել է սեփական կյանքը, երկու անգամ վիրավորվել, սակայն, անտեսելով առողջական ծանր վիճակը, դարձյալ վերադարձել է առաջնագիծ՝ միակ նպատակով ու առաքելությամբ՝ ջախջախելու ոսոխին։ -Հոկտեմբերի տասներկուսի գիշերը, իր զոհվելուց մի քանի ժամ առաջ, զանգեց ու երկար խոսեց. բալիկներիս լավ նայիր, վիրուսային շրջան է, դպրոցից Լինան հանկարծ չբացակայի, Հայկին տեղավորի, ամեն ինչ լավ է լինելու, շուտով կհանդիպենք,- հիշում է Նորան:

Հանդիպումը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ, փոխգնդապետ Արմեն Բեժանյանը զոհվեց հոկտեմբերի 13-ին՝ հատուկ առաջադրանք կատարելիս, կարևոր բարձունքի պաշտպանության ժամանակ… Փոխգնդապետ Արմեն Բեժանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, սակայն, ինչպես մարտական ընկերներն են պնդում, որոնք անձամբ են ներկա եղել փոխգնդապետի սխրանքներին ու հերոսական կռվին, Արմենն իրենց համար Ազգային հերոս է…

Աղբյուրը https://haymedia24.ru/2021/12/15/%D5%A2%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%BD-%D5%AC%D5%A1%D5%BE-%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D6%80-%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1/?fbclid=IwAR2IStuJcplc_t74NM-oWB42GRB080JGDBuKMVJ3tJm4z4yzW9DGxNA4YmI

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *