Ող բեր գшկ ան դ եպք Երևшնում. շե նքի մոտ հшյ տն աբեր վել է տ ղш մшրդու դ ի. նա հայ шս տա նյшն հш յտնի բո ւհե րից մեկո ւմ պր ոֆե սոր է ե ղել

Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. նա հայաստանյան հայտնի բուհերից մեկում պրոֆեսոր է եղել Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: Պարեկները նշված վայրում հայտնաբերել  են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկիանության կենտրոնական բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի  գլխավորությամբ:

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Ժամանել է  նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Թազայանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝  մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան հայտնի բուհերից մեկում, պրոֆեսոր էր:

Աղբյուրը https://bavnews.am/%D5%B8%D5%B2%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%B0%D5%A1/?fbclid=IwAR3jhc7_uS9bK-8TYCjfiOgmnnFyXDOSWJfPO3tKCm-5LksSXhk05MskcR0

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *