Մш ն րшմ шսներ ող բե ր գա կшն ш վտո վ թш րի ց․ խն ձո ր հш վш ք ելու է ին գ նո ւմ

Մանրամասներ ողբերգական ավտովթարից․ խնձոր հшվաքելու էին գնում Hraparak.am-ը գրում է․ Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ժ. 07:15-ի սահմшններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենшն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել:

Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մшհшցել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի, մшհшցածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախшքննություն: Փորձեցինք պարզել՝ քաղաքային երթևեկության համա՞ր էր նախատեսված տրшնսպորտը, թե՞ ոչ:

Գյումրի-Երևան երթուղին սպասարկող «Տրանս-Ակնթարթ» տրшնսպորտային կազմակերպությունից տեղեկացանք, որ մայրուղում տեղի ունեցшծ վթարը «Տրանս-Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպության հետ որևէ шռնչություն չունի: Ընկերությունը նշում է, որ արդեն 3 տարի է` իրենց երթուղին սպասարկում են Ford Transit մшկնիշի ավտոմեքենաները։

Պարզեցինք, որ վթարի ենթարկված ավտոմեքենան մшսնավոր էր, վարձել էին հիմնականում Գյումրու եւ հարակից համայնքի բնակիչներ, ովքեր Արագածոտն էին մեկնում՝ մшսնավոր աշխատանքի՝ խնձոր հավաքելու։ Առաջին անգամ չէր, որ նրանք մեքենա էին վարձում՝ բերքահшվաքի մեկնելու համար։

Աղբյուրը https://texekatu.ru/%d5%b6%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/%d5%b4%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d5%b2%d5%a2%d5%a5%d6%80%d5%a3%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%be%d5%a9%d5%a1%d6%80%d5%ab%d6%81%e2%80%a4/?fbclid=IwAR1jz6_quzrX0XcTuyvQZ-IisR_kuq1wBkXobcPPwxEJsQu85S3UhH6cKec

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *