Ինչ էր ասել Կnմանդnuը Փաշինյանին՝ պшտերшզմից հետո. հիշում է վարչապետը

2016թ-ի հունվարին միջնորդները պաշտոնապես Հայաստանին նոր փաթեթ են ներկայացնում, բանակցային նոր թուղթ, որտեղ ամենը ձւեակերպված է եղել առանց «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում» նախադասության։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը, եւ ապրիլին պատերազմ է սկսվում։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 2016-ին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել, եւ Լեռնային Ղարաբաղը ՛՛կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները՛՛։

Հարցին՝ արդյոք դա Ապրիլյան պատերազմի հետեւա՞նքն էր, եւ այդ պատերազմում ի՞նչ խնդիր լուծեց Ադրբեջանը, վարչապետը պատասխանեց, որ այդ աղետը ե՛ւ Ապրիլյանի պատճառն էր, ե՛ւ դրա հետեւանքը։

Նա, մաասնավորապես, ասաց. ՛՛2011թ․ տեղի է ունենում Կազանյան պրոցեսը, որը, չեմ կարող ուրանալ, լավ բովանդակություն ուներ։ Հայաստանը գնում է ստորագրի այդ փաստաթուղթը, դա էր պայմանավորվածությունը, Ադրբեջանը չի ստորագրում, Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել, բայց Ադրբեջանը չստորագրեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2017թ․ տված հարցազրույցում ասում էր, որ 1990-ականներին պատրաստ է եղել ստորագրել, որից հետո հայկական կողմի վրա ճնշումներ չէին գործադրվում։

Կազանի փաստաթղթի նրբությունն այն էր, որ ըստ դրա՝ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում, սա սկզբունքային նախադասություն է, որն էլի անթերի չէ։ 2011թ․ չի ստորագրում էս թուղթն Ադրբեջանը, եւ սրանից հետո Ադրբեջանը սկսում է մեծ ծավալի սպառազինություն ձեռք բերել, 2013թ-ից ռազմական էսկալացիա է սկսում, 2014թ-ին ավելի է խորանում դա, ի հայտ են գալիս առաջին նախանշանները, որ համանախագահողները հայկական կողմին առաջարկում են հրաժարվել այս նախադասությունից․ «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում», որովհետեւ Ադրբեջանը չէր ընդունում դա։ Հայկական կողմը, բնականաբար, չի համաձայնում սրան, մերժում է։

Ռազմական էսկալացիան 2015թ-ին ավելի է մեծանում, եւ 2016թ-ի հունվարին միջնորդները պաշտոնապես Հայաստանին նոր փաթեթ են ներկայացնում, բանակցային նոր թուղթ, որտեղ այդ ամենը ձւեակերպված է եղել առանց «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում» նախադասության։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը, եւ ապրիլին պատերազմ է սկսվում։ Պատերազմից հետո՝ հուլիսին, նույն առաջարկը ներկայացնում, եւ հայկական կողմը մերժում է նաեւ այս առաջարկը, եւ օգոստոսին ներկայացվում է արդեն այն փաթեթը, որտեղ ներառված է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ իմ ասած, ակնհայտորեն աղետաբեր ձեւակերպումը։

Ապրիլյան պատերազմն էլ էր հնարավոր կանխել, եթե հայկական կողմն ընդուներ առաջարկը, առնվազն ասեր՝ կքննարկենք, դիվանագիտական ճկունություն դրսեւորեին՝ էնտեղ էլ «փորձառու» դիվանագետներ էին, պատերազմը տեղի չէր ունենա՛՛։

Փաշինյանը հիշեց, թե հինգ տարից առաջ ինչ խոսակցություն է ունեցել ՀՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ, եւ թե ինչ է ասել իրենց Կոմանդոսը Ապրիլյան պատերազմի պատճառների մասին։

Նա ասաց. ՛՛Ապրիլյան պատերազմից հետո Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում հաշմանդամություն ունեցող անձանց օրվան նվիրված միջոցառում էր, որպես պատգամավոր հրավիրված էի։ Այնտեղ էր նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը, եւ երբ դուրս էինք գալիս, հարցրի նրան՝ Երեւան ե՞ք գնում, նա ծառայողական մեքենայով էր, ասաց՝ հա, առաջարկեցի՝ իրար հետ գնանք։ Ողջ ճանապարհին իր հետ քննարկում էի, ասացի՝ որպես զինվորականի՝ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ ի՞նչ էր Ապրիլյան պատերազմը։ Նա արտահայտեց իր համոզմունքը, ասաց՝ «это была разведка боем», նա իր համոզմունք էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն էր, իսկ դա արվում է, երբ պատերազմական պլան է լինում, մինչ այդ փորձակում են՝ հետագա գործողությունները պլանավորելու համար՛՛։

Վարչապետը նաեւ հավելեց. ՛՛Այն, ինչ կար 2016թ-ի հունվարին, եւ ինչ կար 2016թ-ի օգոստոսին, հունվարինն ավելի լավ էր։ Բանակցությունները հասան այն կետին, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի եւ անիրատեսական են։ Ես, իհարկե, կարող էի պատերազմը կանխել, եթե Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական եւ անընդունելի պայմաններին համաձայնվեի, պատերազմը կկանխեի։ Հիմա էդ ամեն ինչը չընդունելը, գուցե, լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, ասեի՝ ժողովուրդ ջան, էս ա իրավիճակը, պետք է էս-էս զիջումներին գնալ, կանխել պատերազմը։ Բայց ես պետք է համոզեի ինձ, որ դա ճիշտ է, հիմա չեմ ուզում բաներ ասեմ, թվա, թե ինձ եմ ուզում արդարացնել, ինձ ընդհանրապես արդարացում չկա, հարցը էդ չի։

Բայց երբ ԱԽ նիստում բանակը զեկուցում է, որ մենք ՛՛ոչ մի քայլ հետ՛՛ սկզբունքով պատրաստ ենք կանգնելու, ես գամ ասեմ՝ ժողովուրդ ջան, պետք է հանձնե՞նք։ Հաջորդ օրը ի՞նչ է լինում՝ ԳՇ պետը հայտարարելու էր, որ ասել ենք՝ կարող են ոչ մի քայլ հետ սկզբունքով կանգնել, էս ի՞նչ է անում վարչապետը, ժողովուրդ ջան՛՛:

Աղբյուրը https://englishnewses.com/21211/?fbclid=IwAR1l6x4isOdEiai63o7YZsZfUGXD3gLrdoby5FibRFtZOB-fddJgnCqHcI4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *