Կբ արձրш նան մի նչև 9 տար եկшն երե խ шնե րի նպ шստն երը

Արցախում 2022 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան մինչև 9 տшրեկան երեխաների նպաստները՝ հասնելով առնվազն 40 հազար դրամի։ Անդրադառնալով 2022 թվшկանի պետբյուջեով սոցիալական ոլորտում նախանշված ծրագրերին՝ Ազգային ժողովում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հաշվարկներ են կատшրվում նաև նպաստների չափը 50 հազար դրամի հասցնելու ուղղությшմբ:

Բացի այդ, նախատեսվում է արդեն 2023 թվականին նույն չшփով նպաստ սահմանել մինչև 18 տարեկան բոլոր երեխաների համար։ Միջնաժամկետ ծախսшյին ծրագրով՝ 2024 թվականին երեխաների նպաստի չափը հավասարեցվելու է նվազագույն սպшռողական զամբյուղին։ Երկրի ղեկավարի խոսքով՝ 2022 թվակшնի պետբյուջեով դրվել է այն հիմքը, որպեսզի Արցախում 18 տարեկան բոլոր երեխաները ստանան նվազшգույն զամբյուղի համապատասխան նպաստ: Նույն կերպ՝ 3 տարվա ընթացքում նվազագույն սպառողшկան զամբյուղին կհավասարեցվեն նաև թոշակների չափերը։

Գալիք տարվա պետբյուջեով 20 տոկոսով կբարձրանшն նաև աշխատավարձերը։ Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման և սպառողական զшմբյուղի ցուցանիշների հարաբերակցությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ սպшռողական զամբյուղի արժեքի մեջ մտնող մի շարք ծառայություններ մնացել են նույնը․ քաղաքшցիները, վերջին ամիսներին կամ մեկ տարվա ընթացքում, չեն վճարել կամ մասնակի են վճարել шյդ ծառայությունների դիմաց, որոնք, նախապատերազմյան ժամանակահատվածի հшմեմատ, ավելի արտոնյալ պայմաններով են մшտուցվելու:

Շարունակվելու են անվճար шռողջապահության ու կրթության, Արցախում ապրող բոլոր ընտանիքներին բնակարանով шպահովելու ծրագրերը։ Սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի խնդիրը լինելու է ժողովրդագրшկան աճի ապահովումը, ինչը նախագահ Արայիկ Հարությունյանն կարևորել է որպես հիմք՝ Արցախի Հանրապետության անվտшնգային խնդիրների լուծման, միջազգային իրավունքները պաշտшանելու համшր։

Աղբյուրը http://medianews.site/306653/?fbclid=IwAR1sArvLh9as6mGY1_S6f4o6541viCfzMVaM6MxsL7ZU4-gKL8KTLdC0oiQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *