Ինչու Ադրբեջանը հենց հ իմш դ իմեց ս шհմш նային սա դրшնքն երի և ինչ կա պ ունե ր шյս ամե նը Ղազախստանի հետ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով ադրբեջանական և հայկական կողմից եղան մարդկային կորուստներ։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց մեկ զոհի մասին, բայց ամենայն հավանականությամբ զոհերի ու տուժածների թիվն ավելի շատ է ադրբեջանական կողմից, քանի որ հայկական զինուժը ուժեղ հակահարված է տվել Ադրբեջանի սադրանքներին, Ադրբեջանական կողմից եղել են որ միայն մարդկային այլ նաև տեխնիակյի կորուստներ։

Սակայն այլ հարց է գալիս մեջտեղ, թե ինչու Ադրբեջանը հենց հիմա որոշեց դիմել սադրանքների ու հրահրեց սահմանային միջադեպեր։ Ուշագրավ է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը հաջորդեց Ղազախստանում այս օրերին տեղի ունեցող պրոցեսներին, երբ ՀԱՊԿ-ը միացյալ ուժերով դիմագրավեց ու ճնշեց Ղազախստանում բավականին մեծ թուրքական ֆակտորին։ Պարզ էր, որ Ղազախստանում պարտություն կրելուց հետո թուրքական կողմը պետք է փորձեր պատասխան տար, փորձեր տարածաշրջանում իր ներկայության մասին հիշեցներ, իսկ դրա համար լավագույնը հայ-ադրբեջանական սահմանն էր։

Փաստացի, Թուրքիան այս կերպ փորձում է տարածաշրջանում հիշեցնել իր ներկայության ու ազդեցության մասին, և հստակ մեսիջ է ուղղում տարածաշրջանի գերտերություններին, որ պետք է իր հետ հաշվի նստել իր հետ, ու եթե թուրքական ուժերը պարտվել են մի թևում, ապա կփորձեն հաստատվել մեկ այլ թևում։

Աղբյուրը https://mediaroom.am/politicalplatform/item/32213-2022-01-12-09-48-44.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *