Ց шվոք, ես Արցախում չեմ եղել , բшյց հաղ թшն ակս նվի րում եմ իմ Երկրին . 14 ամյш գեղ шսшհ որդո ւհի Ադելյա Պետրոսյան

Ռուս գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կիսվել է Ռուսաստանի պատանեկան առաջնության ազատ սահադաշտից ստացած տպավորություններով: Հայուհի մարզուհին նշել է, որ իր ելույթներով փորձում է ուրախացնել հայ ժողովրդին.

«Իմ ծրագրի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ես նույնպես հայ եմ հորս կողմից։ Վերջերս Հայաստանը պարտվեց Ադրբեջանին պшտերшզմում և զիջեց Արցախը։ Ինձ համար շատ կարևոր է, երբ ես սահում եմ և ուրախացնեմ իմ Հայ ժողովրդին, ում արյունը հոսում է իմ երակներում, և երազում եմ , որ Արցախը վերադարձվի Հայաստանին։

Ցավոք, ես ինքս Արցախում չեմ եղել , բայց ուզում եմ հաղթել սառույցի վրա և նվիրեմ այն ի պատիվ իմ երկրի։ Բացի այդ, վերջերս կյանքից հեռացավ հայկական արմատներով տատիկս, երբ ես աշխատում էի այս ծրագրի վրա: Եվ դա ևս կարևոր է ինձ համար: Ցանկանում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է այս ծրագիրը բեմադրել Դանիիլ Մարկովիչ Գլեյխենգաուզը, և որքան լավ է այն ստացվում ինձ մոտ:»,- «Սպորտ-Էքսպրես»-ին պատասխանել է Ադելյա Պետրոսյանը։

Նշենք , որ Պատմության մեջ առաջին անգամ հայ գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը երկու քառակի ռիթբերգեր է կատարել , և սա ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց մենասահքի առաջնությունում:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ գեղասահքի 2022 թվականի Ռուսաստանի առաջնությունում ազատ ծրագրի մրցումներն ընթացել են Սանկտ Պետերբուրգում։ Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։

Ավելի վաղ 14-ամյա գեղասահորդուհին քառակի ռիտբերգերը կատարել էր մրցումներում, դա տեղի է ունեցել Պերմի Ռուսաստանի գավաթի փուլում:

Աղբյուրը http://slim.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/54980465108/?fbclid=IwAR3-9uEH1fTOOcUddddB-5WcmcJ8M8mD18eW4lSoR7TXP4NUW6kwWHqSlKw

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.