Շшտ կш րևոր տեղե կութ յուն Հայաստանից Ռուսաստան մեկն ող ՀՀ քшղ աք ացինե րի հш մшր

Flyone Armenia ընկերությունը հայտնել է դեկտեմբերի քսանից մինչև հունվարի երեսունմեկը Երևանից Ռուսաստանի Դաշնություն նախատեսված չվերթները։ Ավիաընկերությունն այս մասին հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղևորներ, Flyone Armenia ընկերությունը հայտնում է,որ ընկերությունից

անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու բացառապես Երևանից Ռուսաստանի Դաշնություն դեկտեմբերի քսանից մինչև հունվարի

երեսունմեկը նախատեսված չվերթները։ Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-ից դեկտեմբերի 19 նախատեսված բոլոր չվերթների բոլոր ուղևորների արագ եւ անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր, այնպես ինչպես արդեն իսկ ապահովել է նախկին չվերթների

բոլոր ուղևորների տեղափոխումը։ Ընկերությունը չեղարկված չվերթների բոլոր ուղևորներին առաջարկվում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով Flyone Armenia ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120%-ի չափով:

Աղբյուրը https://boomlur.ru/2022/01/03/%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%bc/?fbclid=IwAR0wGwTl4Jf_Etp5wkY8CuAqG3KWm_XHCo9VAbceAxysD9TJYUZNqJRxT1c

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *