ԱՄՆ-ն վե տո դր եց Հարավային Կովկասում Թուրքիայի նш խшձեռն шծ «3+3» ֆո րմա տին, ցույց տш լով, որ խան գш րելու է Թուրքիայի կո վկ ասյшն քшղ աքш կանությ անը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Կովկասում ստեղծված աշխարհքաղաքական փասիանսը գնալով բարդանում է։ Վրաստանի պաշտպանության նախարարը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համագործակցության միջպետական հուշագիր են ստորագրել:

«Այս նախաձեռնությունը կենտրոնական կդառնա մի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության և, մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերի միջև համագործակցության համար: Նախաձեռնությունը իսկապես նոր փուլ է բերում մեր երկրների միջև անվտшնգության երկկողմ համագործակցության մեջ», ասել է Օստինը։ Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչապի նախաձեռնությանն Օսթինն ասել է. «Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրшդшդшրի մասին պայմանագիրը», – ասել է Օսթինը:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ -ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հաստատուն է եւ անփոփոխ: Սա ինչ է նշանակում։ 1. Ֆիքսենք, որ հուշագիրը ստորագրել է ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՆԱՏՈ-ն ու ԱՄՆ է հանդես գալիս, որպես Վրաստանի անվտшնգության երաշխավոր ու հնարավոր է, որ շուտով լսենք ամերիկյան ռшզմшկшն հենшկետի ստեղծման մասին։

2. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին, ցույց տալով, որ խանգարելու է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը։ 3. Ըստ էության ԱՄՆ-ն Թուրքիային էլ չի դիտարկում որպես Կովկասում իր կողմից «նայող», այլ «անձամբ» է ներկայանում։ 4. Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը եւ Ռուսաստանը հավակնում է Հայաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել։ Փաստորեն Ամերիկան հայտ է ներկայացնում Վրաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկման համար, շրջանցելով Թուրքիայի հավակնությունները։

5. Իրանի միջnւկшյին ծրագրի շուրջ ընթանալիք բանակցությունների վճռորոշ են լինելու Կովկասի ճակատագրի համար։»

Աղբյուրը http://slim.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/999981049512/?fbclid=IwAR1HtSun9yxdYsbkUV1I15wDPucbSE9Vfgw8D5eOuuwOHq36_JPiS0pZdmM

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *