Իրա զեկ ում՝ հուն վшրի 7-ի աշխ ատшն քшյին լի նել-չլին ելու մш սին

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Մինչև 2020-ին «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող «Մեռելոց» հիշատակի օրը ոչ աշխատանքային էր, սակայն այս տարի այն կլինի աշխատանքային։

Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն կառավարությունը նման որոշում չի ընդունել: Այսպիսով, հունվարի 7-ը կլինի աշխատանքային օր։ Հիշեցնենք, որ հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո’ կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի’ խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար:

Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն’ ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: «Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը’ գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում’ աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:

Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին’ երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»,-նշվում է Արարատյան հայրապետական թեմի հայտարարության մեջ:

Աղբյուրը https://mediaroom.am/politicalplatform/item/32081-7.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *