Ղազախստանի ն шխա գահը շնոր հավո րել էր Բաքվին «Հայաստանի դեմ պш տմա կան հաղ թա նшկի հш մար»․ ՀԱՊԿ-ը մե ր ժել էր ՀՀ դ իմո ւմը, բա յց զ որք է մ տց նում Ղազախստան

Ղազախստանի նախագահը շ նորհ ավորել էր Բաքվին «Հայաստանի դեմ պա տմա կան հաղթանակի հա մար»․ ՀԱՊԿ-ը մերժել էր ՀՀ դիմումը, բայց զորք է մտց նում Ղազախստան

Ղազախստանի նախագահը շնորհավորել էր Բաքվին «Հայաստանի դեմ պատմական հաղթանակի համար»․ ՀԱՊԿ-ը մերժել էր ՀՀ դիմումը, բայց զորք է մտցնում Ղազախստան

Նիկոլ Փաշինյանը, ով այս տարի նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, տեղեկացրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:

Ղազախստանի նախագահը շնորհավորել էր Բաքվին «Հայաստանի դեմ պատմական հաղթանակի համար»․ ՀԱՊԿ-ը մերժել էր ՀՀ դիմումը, բայց զորք է մտցնում Ղազախստան

Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանն ագրեսիայի է ենթարկվել դրսից, ահաբեկչական խմբավորումների կողմից։ Փաշինյանի գրառման մեջ նույնպես նշվում է արտաքին միջամտության հանգամանքը։ Արտաքին միջամտությունը ՀԱՊԿ զորքեր մտցնելու պայմանն է։ Ճիշտ է, այս կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ են արվել, ըստ որոնց ՀԱՊԿ-ը կարող է արդեն միջամտել նաեւ անդամ երկրների «Սահմանադրական կարգին» սպառնացող վտանգի պարագայում, սակայն դա քիչ ինչ տհաճ հանգամանք է տվյալ երկրի ղեկավարության եւ նույն ՀԱՊԿ-ի համար։ Առավել եւս այդ կազմակերպության բնույթի եւ իրական նպատակների պայմաններում։

Ղազախստանի նախագահը շնորհավորել էր Բաքվին «Հայաստանի դեմ պատմական հաղթանակի համար»․ ՀԱՊԿ-ը մերժել էր ՀՀ դիմումը, բայց զորք է մտցնում Ղազախստան

Ղազախստանի ղեկավարությունը դիմել է արտաքին ագրեսիայի հիմքով։ Եվրասիական կլուբի երկրների բռնապետական ռեժիմների համար արտաքին դավադրություններին հղումը միակ հնարքն է։ Ներքին ձախողումները բոլոր ոլորտներում, հակամարդկային-մառազմատիկ ռեժիմների ձեւավորումն ի վերջո հանգեցնում է պայթյունների, ինչպես եղավ Բելառուսում, Ղազախստանում։ Սեփական ժողովրդի դեմ օտար ուժեր հրավիրելը թանկ է նստելու Ղազախստանի ներկայիս ռեժիմի վրա։

Ղազախստանի նախագահը շնորհավորել էր Բաքվին «Հայաստանի դեմ պատմական հաղթանակի համար»․ ՀԱՊԿ-ը մերժել էր ՀՀ դիմումը, բայց զորք է մտցնում Ղազախստան

ՀԱՊԿ-ը առաջին գործողությունն է սկսում երկրի ներքին գործերին միջամտելու հարցում։ Մինչ այդ, ՀԱՊԿ-ը մերժել էր արտաքին ագրեսիայի ենթարկված Հայաստանի դիմումը, արդարացնելով Բաքվի գործողությունները։ Ավելին, ՀԱՊԿ երկրների ղեկավարները, այդ թվում Տոկաեւը, 2020-ի դեկտեմբերի հավաքին շնորհավորել էին Բաքվին «Հայաստանի դեմ պատմական հաղթանակի համար»։

Ղազախստանի նախագահը շնորհավորել էր Բաքվին «Հայաստանի դեմ պատմական հաղթանակի համար»․ ՀԱՊԿ-ը մերժել էր ՀՀ դիմումը, բայց զորք է մտցնում Ղազախստան

Հայաստանի մերժումը եւ Ղազախստանի ռեժիմի դիմումը բավարարելը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը ոչ թե ռազմաքաղաքական դաշինք է, այլ եվրասիական կլուբի կլեպտոկրատ ռեժիմների գոյությունը պահելու եւ Բաքվին ծառայելու մոսկովյան գործիք։

Աղբյուրը https://armbloginfo.ru/%d5%b2%d5%a1%d5%a6%d5%a1%d5%ad%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%a8-%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7%d6%80-%d5%a2/?fbclid=IwAR0rCQZG61u_bVB8DDf5l_HzLFcl_Vur4icGrq6sbRtQRyK-yX8hpM_L0Lc

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.