Սոց шպը նոր հայտ արш րու թյուն է տш րա ծել….

ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն գումարն ստանալ նաև անկանխիկ եղանակով:

2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում 4900 քաղաքացի ընդգրկվել է ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում։ Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով`1) անձը հաստատող փաստաթուղթ կամ

քարտ, 2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ), 3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), 4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։5) ըստ

անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։ Ավանդի փոխհատուցումն անկանխիկ եղանակով ստանալու համար՝ վերոնշյալ փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ ընտրելով այն բանկը, որի միջոցով քաղաքացին ցանկանում է ստանալ փոխհատուցումը։

Աղբյուրը https://kreativinfo.ru/2022/01/07/%d5%bd%d5%b8%d6%81%d5%a1%d5%ba%d5%a8-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%a5%d5%ac/?fbclid=IwAR0b2egB4QAHv5GCyYd9XnsIQp3fXF0I548v4l6tN7fWUHTr7FAFQfyxoSQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *