Քш րտ եզն երը Գլխшվnր շտ шբ nւմ են․ Պnւտինը հш uտш տեց լnւրը․ Ինչ է սպ ш uվում

Քարտեզները Գլխավnր շտաբnւմ են․ Պnւտինը հաuտատեց լnւրը․ Ինչ է սպաuվում Առանց Ռուսաստանի Ղարաբաղում սահմանների իրավիճակն անհնար է կարգավորել, քանի որ սահմանների վերաբերյալ քարտեզները գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում, Վալդայ ակումբի քննարկմանն ասել է ՌԴ նախագահ Պուտինը։

Նա ասել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ հաջողվում է պահել, միշտ չէմ որ հաջողվում է խուսափել միջադեպերից, քանի որ դժվար է պատկերացնել իդեալիստական պատկեր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ-ն։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինմ ամդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն կարծիքի հետ, որ մարդկության ճակատագիրը ներկայում կախված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ հանդիսացող երկրների նեղ շրջանակից։

«Վալդայ» միջազգային ակումբի նիստին Պուտինն ասել է, որ հասկանում է Էրդողանի նման հայտարարության պատճառները։ «Որովհետեւ, ըստ երեւույթին, նա կարծում է, որ Թուրքիան եւս կարող էր Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ լինել։ Սակայն այդ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, երբ սահմանվեն եւ վերջնականապես լուծվեն նմանատիպ հարցերը», նշել է Պուտինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ Էրդողանը իրավացի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուժերի որոշակի հարաբերակցություն կար, սակայն այժմ այն փոխվում է։ «Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք այս կազմակերպությունը (ՄԱԿ – խմբ.) դարձնել ավելի հավասարակշռված, մանավանդ որ, իսկապես, այս իմաստով նախագահ Էրդողանը ճիշտ է, որ այն ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կար ուժերի որոշակի հարաբերակցություն, սակայն այժմ այն փոխվում է: Այն արդեն փոխվել է», ասել է Պուտինը։

Աղբյուրը https://mer-info.ru/%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80/%d6%84%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%a6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%ben%d6%80-%d5%b7%d5%bf%d5%a1%d5%a2n%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%e2%80%a4-%d5%ban%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8/?fbclid=IwAR00idBorZUwimU-WL4_B8eT2255rdR7OSn1dz0r964a7QGRAJFkK9eEfJ4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *