Կш րևոր՝սոց փա թեթի շшհ առու ների հա մшր

Սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 13-ից սոցփաթեթի շահառուն կարող է նաև օգտվել ստոմատոլոգիական բժշկական օգնություն

և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ծառայություններից։Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական

կազմակերպությունների ցանկին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3F830BY:
Սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը, շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որով սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսը մեկամսյա ժամկետում աշխատանքի անցնելիս, կպահպանվի սոցփաթեթից

օգտվելու իրենց իրավունքը, վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը:

Աղբյուրը https://kreativinfo.ru/2022/01/08/%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80%d5%9d%d5%bd%d5%b8%d6%81%d6%83%d5%a1%d5%a9%d5%a5%d5%a9%d5%ab-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/?fbclid=IwAR1caoKbS3h-N28GQ3Zymv5keDLHO62Q9sPIOKc57jzpj1ULKc_oOh1KwLA

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *