ՈՒշ ադրու թյուն.ՀՀ-ից բա ցшկայ ողն երի հшմшր կեն սաթոշ ակների վճ шրմ шն այլ կ արգ է գո րծում

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ , 11-րդ և 12-րդ մասերի համաձայն` կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և

լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան

լիազորագրի գործողությունը դադարելը:Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի

թիվ 665-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված «Կենսաթոշակը վճարելը» 62-րդ կետի համաձայն` եթե կենսաթոշակ վճարելը դադարեցված չէ, լիազորագրով վճարվում է չվճարված կենսաթոշակի ամբողջ գումարը, ինչպես նաև` հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը` սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Աղբյուրը https://kreativinfo.ru/2022/01/09/%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%ab%d6%81-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1/?fbclid=IwAR3GNdJRHhjseSXeLojbVMNtS2fjt-0-4qm8xDaFWO6Je9QbRoK7iIHP-y4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *