ՀԱՊԿ պш տшսխш նը Հայաստանին

ՀԱՊԿ պատասխանը Հայաստանին

Բաքուն հարձակումներ է գործել Հայաստանի դեմ Արցախում եւ Գեղարքունիքի մարզում, կիրառելով հ րետանի եւ անօդաչուներ։ Անօդաչուների պարագային պետք է արձանագրել հետեւյալը՝ դրանք կառավարվում են Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնից, որը պաշտոնապես կոչվում է հ րադադարի վերահսկման կենտրոն։ Այսինքն՝ Բաքվի հարձակումները համաձայնեցված են ռուսական եւ թուրքական կողմերի հետ, որոնք չեն արձագանքել հ րադադարի հերթական խ ախտմանը եւ չեն արձագանքելու, ինչպես նախորդ դեպքերում։

ՀԱՊԿ պատասխանը Հայաստանին

Բաքվի վերջին հարձակումները տեղի ունեցան ՀԱՊԿ կազմում հայկական զորախմումբը Ղազախստան ուղարկելու ֆոնին։ Կա՞ կապ, թե ոչ, քննարկումների թեմա է։ Քննարկման թեմա է նաեւ այն, որ ՀԱՊԿ-ը ժամանակին մերժեց ՀՀ դիմումը Հայաստանի «ինքնիշխան տարածք» Բաքվի ներխուժումների կապակցությամբ, դրանք անվանելով սահմանային միջադեպեր։ՀԱՊԿ ցուցանակի տակ Ռուսաստանի ռազմական կոնտինգենտի (տարբեր տեղեկություններով՝ մոտ 17 հազար զինվորական) մուտքը Ղազախստան տեղի ունեցավ այդ պահին ՀԱՊԿ ԱԽ-ն նախագահող Փաշինյանի «համակարգմամբ» եւ ամուր կապվեց Հայաստանի հետ։

ՀԱՊԿ պատասխանը Հայաստանին

Միեւնույն ժամանակ, հայկական մեդիա-վերլուծական շրջանակներում ղազախական իրադարձությունները մեկնաբանվեցին պանթյուրքիզմի եւ Ռուսաստանի՝ դրան հասցված հարվածի համատեքստում, բնականաբար դա կապելով Հարավային Կովկասի իրադարձությունների հետ՝ ռուս-թուրքական հակասությունների, Բաքվի անհանգստությունների եւ այլնի վերաբերյալ դատողություններով եւ «ՌԴ-ին ու միութենական կառույցներին ինտեգրվելու» անայլընտրանքով։

ՀԱՊԿ պատասխանը Հայաստանին

Այս ֆոնին, Բաքվի այս հարձակումներն էլ կներկայացվեն որպես ՌԴ եւ ՀԱՊԿ-ի հեղինակության հետ խաղալու փորձ, դրանում կասկած չկա։ Հայաստանը հայտնի սխեմայով ռուս-թուրքական քաղաքականության մանրադրամի ու մատաղացուի դերում պահելը հայկական «իսթեբլիշմենտի» մտքի ու պատկերացումների սահմանն է՝ գիտակցված, թե ոչ։ Այլապես, Նիկոլ Փաշինյանի «որոշումը» ու զորք ուղարկելու հանցավոր քայլը կքննվեր լիովին այլ լույսի տակ։

ՀԱՊԿ պատասխանը Հայաստանին

Եթե Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը Հայաստանի հարցում լինեին իրենց պայմանագրային պարտավորությունների դիրքերում, ոչ մի «ադրբեջան» չէր համարձակվի հարձակվել Հայաստանի վրա։ Ընդ որում, խոսքը հենց 2020-ի սեպտեմբերի 27-ի մասին է։ Բաքուն հարձակվել է՝ ունենալով ՌԴ եւ ՀԱՊԿ երաշխիքները, ավելին՝ Բաքուն Մոսկվայի գործիքն է Հարավային Կովկասում։ Ինչ որ բա՞ն է փոխվել այս հարցում․ Բաքվի երեկվա եւ առաջիկա հարձակումները այս հարցի պատասխանն են։

Աղբյուրը https://armbloginfo.ru/%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6/?fbclid=IwAR1ePQb-2WuTvYxvmdQhsowPIV2zwlQv67vILAEOZiH0LI9DBwjTuy-Y7sg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *