Ահш թե որ հի վանդու թյուն ների դե պ քում է հшկա ցո ւցվшծ պш տվш ստու մը

Քաղաքացիները մինչ օրս չգիտեն՝ որ հիվանդությունների կամ առողջական ինչպիսի խնդիրների դեպքում է հակացուցաված կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Նրանք դժգոհում են, որ հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում բժիշկները բավարար ինֆորմացված չեն կամ չեն տիրապետում հակացուցումների ցանկին, որ իրենց էլ տեղեկացնեն՝ որ դեպքում կարելի է պատվաստվել, որ դեպքում՝ ոչ։

Ահա թե որ հիվանդությունների դեպքում է հակացուցված պատվաստումը

Առողջապահության նախարարությունն այսօր պաշտոնապես հրապարակել է COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումների մասին տեղեկանք՝ նշելով, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում: Ըստ այդմ՝ պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է:

Ահա թե որ հիվանդությունների դեպքում է հակացուցված պատվաստումը

Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:

Ահա թե որ հիվանդությունների դեպքում է հակացուցված պատվաստումը

Հղիությունը պատվաստման հակացուցում չէ. հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում: Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ:

Աղբյուրը https://armbloginfo.ru/%d5%a1%d5%b0%d5%a1-%d5%a9%d5%a5-%d5%b8%d6%80-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7/?fbclid=IwAR0cm7UUL1ZoLyKmWySbT6BsauRX1ew0B2JKj-rAKfzT40uVHOkCs3gu5V8

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *